Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է համապատասխան որոշման մեջ։

Այս պաշտոնում Քոչարյանը նշանակվել էր 2020 թվականի ապրիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում