Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»
15/01/2021 18:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հյուսիսային Կորեան ցուցադրել է ստորջրյա հիմքով նոր բալիստիկ հրթիռ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվական գործակալությանը:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, զենքը ցուցադրվել է Փհենյանում՝ Կորեայի աշխատավորական կուսակցության համագումարին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Մեկնաբանելով շքերթը՝ լրագրողն այս նորությունն անվանել է «աշխարհի ամենահզոր զենքը՝ ցույց տալով հեղափոխական զինված ուժերի ուժը»:
Այն դիտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում