Կորոնավիրուսից մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին
15/01/2021 19:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: 71 տարեկանում կորոնավիրուսից մահացել Է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա ընկերը՝ արտիստ Վլադիմիր Դոլինսկին:
«Այո, նա վախճանվել Է»,-ասել Է Դոլինսկին:
Գրաչևսկիի մահվան պատճառը դարձել Է կորոնավիրուսը:
Բորիս Գրաչևսկին ծնվել Է 1949 թվականի մարտի 18-ին: Նա խորհրդային և ռուս կինոռեժիսոր ու սցանարիստ էր, կինոարտադրության կազմակերպիչ: 2002 թվականից «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավարն էր:
Բացի յադ, Գրաչևսկին Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ էր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում