Հալեպ-Բեյրութ ճանապարհին վիրավոր հայերից երկուսի վիճակը ծանր է
Նմանատիպ
Հալեպ-Բեյրութ ճանապարհին զինյալների կողմից հարձակման ենթարկված ավտոբուսի 17 հայ ուղեւորները վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից’ տեղեկացնելով, որ Դամասկոսում ՀՀ դեսպանության տվյալների համաձայն զոհված Թամար Սիրունյանը 40 տարեկան էր:
«Արմենպրես»-ի տեղեկություններով’ հարձակման ենթարկված ավտոբուսների մոտ ռումբ է պայթեցվել, որին հաջորդել է հրաձգությունը, ինչը խլել է վարորդի և 4 ճամփորդների կյանքը, որոնցից մեկը եղել է երկու երեխաների մայր Թամար Սիրունյանը: Վիրավորները տեղափոխվել են Հալեպի «Ալթունյան», «Ալ Ռազի» և պետական համալսարանի հիվանդանոցները: Դեպքը պատահել է Հալեպի մուտքի մոտ’ Խանասեր շրջանում, որտեղ օրեր շարունակ բուռն բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և զին? ?ալ ընդդիմադիրների միջև: Հալեպի շրջափակման պատճառով Հալեպ-Բեյրութ մայրուղին փակ էր ամիսներ շարունակ, վերջերս, սակայն, շրջափակումը ճեղքվել էր, և երթևեկության համար բացվել էր ճանապարհ, որի միջոցով հնարավորություն էր ստեղծվել ճամփորդության և դեպի Հալեպ սննդամթերք տեղափոխելու համար:
Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ մոտ հինգ տասնյակ հայեր: Փախստականների թիվը 1,5 միլիոն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում