Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի․ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ

Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի․ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՃապոնիան 2020-ի Օլիմպիական խաղերը կանցկացնի ըստ ժամանակացույցի՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Կացունոբու Կատոն:

«Օլիմպիադայի պատասխանատուները միասին աշխատում են ՕԽ-ն հաջող պատրաստելու և հյուրընկալելու համար: Կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները նրանց աջակցելու համար», – մեջբերում է Կատոյին france24.com-ը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020-ի ամռանը, սակայն համաճարակի պատճառով հետաձգվել էին մեկ տարով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում