Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՆախագահի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանն ազատվեց Առողջապահության նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին ազատել առողջապահության նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի որոշման մեջ:

Ավելի վաղ նախագահի աշխատակազմից հաստատել էին տեղեկությունն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:

Առողջապահության նախարարի պաշտոնում Նախագահի հրամանագրով նշանակվել է Անահիտ Ավանեսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը ազատվել էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում