Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում, Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց առաջնորդական իր առաջին Սուրբ Պատարագը
18/01/2021 19:40
Նմանատիպ
Հունվարի 17-ին Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցեց առաջնորդական իր անդրանիկ Սուրբ Պատարագը:
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ Աժ պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ հավատացյալներ:
Սուրբ Պատարագի ընթացքում հանդիսավոր կերպով ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի Գուգարաց թեմի առաջնորդ նշանակման մասին: Այնուհետև, Սրբազան Հայրը իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում