ԼՂՀ ԱԳՆ ստեղծման 20-ամյակը նշանավորվել է ընդունելությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ հուլիսի 23-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և կառավարության անդամներ, նախկին ԱԳ նախարարներ, հանրապետու թյան հասարակայնության ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիսավոր ընդունելության ժամանակ տեղի է ունեցել հոբելյանական հուշամեդալների շնորհման արարողություն՝ Արցախի մի խումբ դիվանագետների և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության կայացման և գործունեության մեջ իրենց ավանդն ունեցող անձանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում