«Կարմիր գծերը» Երևանի 10 վարչական շրջանում կվերացվեն

«Կարմիր գծերը» Երևանի 10 վարչական շրջանում կվերացվեն

Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր գծերը» կվերացվեն: Այս օրինագիծն այսօր Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է: Օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին՝ երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։

Նշենք, որ օրենքի գործող կարգավորմամբ՝ «կարմիր գծեր» առկա են Երևանի բոլոր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները, խախտման դեպքում, տուգանվում են երկու լուսանկարի առկայության դեպքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում