Արարատ Միրզոյանը չպատասխանեց հարցին (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը չպատասխանեց հարցին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Tert.am-ի դիտարկմանը, թե հնչել է մեղադրանք, որ ԱԺ նախագահը գործակալ է, և նա արդյո՞ք կարծում է, որ դրան ֆեյսբուքյան մեկ գրառմամբ պատասխանելը բավարար է, Միրզոյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ ես արդեն խոսել եմ»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք ԱԺ նախագահը Շուշին համարում է հայկական, Միրզոյանը պատասխանեց․ «Իհարկե, Շուշին հայկական է»։ Tert.am-ի հարցը, թե Միրզոյանն ամոթ չի՞ զգացել, որ վարչապետը խորհրդարանի ամբիոնից Շուշիի հայկականությունը կասկածի տակ է դրել, մնաց անպատասխան։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և նշել, որ ՀՀ ԱԱԾ-ում այդ մասին իմանալուց հետո Միրզոյանին առաջարկել են համագործակցել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ։ Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ, որում Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը՝ աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում