AM | RU
USD
EUR
RUB

Սյունիքը լրջորեն վտանգված է, ահազանգում են փորձագետները

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՍյունիքը վտանգված է, ահազանգում են փորձագետները։ Արցախի տարածքի 75%-ի կորուստը, խոցելի դարձած ՀՀ պետական սահմանները, թշնամու վերահսկողության տակ անցած հայկական գյուղերն ու դիրքերը, Ադրբեջանի և Թուրքիայի միջև Մեղրիով նախատեսված միջանցքը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային նկրտումները Սյունիքի հանդեպ առաջացրել են լրջագույն խնդիրներ ո՛չ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի անվտանգային համակարգի համար։

Այս հարցում համակարծիք են թուրքագետ Վարուժան Գեղամյանը, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և «Ռազմինֆո» կայքի ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը, ովքեր որպես բանախոս հանդես են եկել «Սյունիքի անվտանգությունը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով համաժողովում, որը կազմակերպել էր Պատրիոտ Ակումբը (Patriot Club)։ Ակումբի հիմնադիր կազմակերպիչ Նվարդ Չալիկյանի խոսքով՝ համաժողովի նպատակն էր վեր հանել այն մարտահրավերներն ու վտանգները, որոնք այսօր ծառացած են Սյունիքի առջև և որոնք հնարավոր են տեսանելի ապագայում։

Ստորև ներկայացնենք հիմնական դրույթները։

Ներկայիս ռազմական և անվտանգային իրավիճակը Սյունիքում

Պատմության ընթացքում Սյունիքն ու Արցախը միշտ դիտարկվել են որպես մեկ միասնություն։ Այսօր, Արցախի տարածքների կորստի հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի սահմանը երկարել է շուրջ 360կմ-ով։ Արդյունքում Սյունիքը մի կողմից շրջափակված է Նախիջևանով, իսկ մյուս կողմից Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքներով։ Հայկ Խաչիկյանը նշում է, որ նոր անբարենպաստ բնագծերի պայմաններում սահմանամերձ են դարձել Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր, որոնք նախկինում երբեք չեն եղել այդպիսին։

«Այս բնակավայրերի որոշակի հատվածներ գտնվելու են հրետանային հեռահարության գոտում, իսկ որոշ հատվածներ՝ նույնիսկ հրաձգային զինատեսակների հեռահարության գոտում: Բացի այդ՝ հարվածի հեռավորության ու ադրբեջանական տեսադաշտի տակ է հայտնվել նաև Սիսիան - Գորիս ճանապարհը։ Իսկ այլընտրանքային միակ ճանապարհը օպտիմալ չէ բեռնափոխադրումների համար», - ասում է Խաչիկյանը։

Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել նաև Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ, ինչը վտանգավոր է դարձնում այդ ճանապարհով տեղաշարժը և մասամբ կտրում է Հայաստանի հարավային հատվածը երկրի մնացած մասից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհի մի քանի կիլոմետր հատվածն այսօր նույնպես փաստացի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Սյունիքի լայնությունը ընդամենը 35կմ է։ Սա չափազանց փոքր տարածք է, որը զինված հարձակման դեպքում շատ արագ հնարավոր կլինի գրավել։ Հետևաբար ներկայիս սահմաններով անվտանգային և ռազմական առումով Սյունիքի մարզը այսօր արդեն իսկ խոցելի է և մեծապես վտանգված», - ասում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական ճանապարհով հարցերի լուծման բանաձևից

Ինչ վերաբերում է այն թեզին, թե ճանապարհների և սահմանների բացումը և առևտուրը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև բարեդրացիական հարաբերությունների հաստատմանը, ապա փորձագետների գնահատմամբ դա չի համապատասխանում իրականությանը։ Տարածքային զիջումները երբեք չեն խաղաղեցնելու հայության այս երկու թշնամիներին, քանի որ նրանք առ այսօր ետ չեն կանգնել Հայաստանը ոչնչացնելու իրենց հեռահար ծրագրերից։ Ընդհակառակը՝ զիջումները ավելի են մոտեցնելու հաջորդ պատերազմը, քանի որ նրանց համար է՛լ ավելի հեշտ է լինելու գրավել թուլացած Հայաստանի նոր տարածքները։

Այս մասին են վկայում ո՛չ միայն Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ու հռետորաբանությունը Սյունիքը գրավելու հարցում, այլև Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը։

Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը կազմավորել է բանակային նոր՝ ԶՈւ 6-րդ կորպուսը («արցախյան կորպուս»), որը տեղակայելու է իր վերահսկողության տակ վերցված նոր տարածքներում: Միևնույն ժամանակ Սյունիքի արևմտյան հատվածին սահմանակցող Նախիջևանում արդեն իսկ ձևավորվել է առանձին համազորային բանակ։ Այդ շրջանակներում մեծացվել էր սպառազինության ու ստորաբաժանումների քանակն ու որակական հատկանիշները, ինչպես նաև տեղակայվել էր գրոհիչ ավիացիա, որը մինչ 2017թ. այդտեղ երբեք չէր տեղակայվել:

«Առանձին լուրջ աշխատանքներ են տարվում Թուրքիայի հետ զորավարժությունների, ստորաբաժանումների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ: Ավելին, Նախիջևանը «ապահովագրելու համար» կառուցվել է Թուրքիայի հետ կապող ռազմական նոր ճանապարհ», - նշում է Խաչիկյանը։

«Այս և բազմաթիվ այլ գործոններ ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանը չի հրաժարվում ռազմական ճանապարհով հարցերի լուծման բանաձևից», - ասում է վերլուծաբանը։

«Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի համոզմամբ այս տարածաշրջանային փոփոխությունները մեծ գլոբալ խաղի մի մաս են, որն ուղղված է Հարավային կովկասում Ռուսաստանի դերի թուլացմանը, ինչը անվտանգության սպառնալիքներ է ստեղծում Իրանի և Հայաստանի համար։

«Այս իրավիճակում վաղաժամ է ենթադրել, որ Ռուսաստանը կպաշտպանի իր դաշնակից Հայաստանի շահերը։ Ռուսաստանը պատրաստ չէ անգամ Դոնբասում աջակցել ռուսներին։ Ռուսները անգամ չկարողացան կանխել Սյունիքի այն գյուղերի հանձնումը Ադրբեջանին, որոնք միշտ եղել են Սովետական Հայաստանի սահմաններում։ Պետք չէ նաև հույս դնել այն բանի վրա, որ Ռուսաստանը սահմանների դեմարկացիայի գործընթացում կաջակցի Հայաստանին», - իրատեսորեն ասում է «Ռեալիստ»-ի խմբագիրը։

Այս պարագայում Հայաստանի համար առավել քան արդիական է «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» հրամայականը։ Բանախոսները գտնում են, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի և ուժեղացնի իր կապերը Ռուսաստանի, Իրանի և բոլոր այն երկրների հետ, ովքեր հակաթուրքական դաշինքի մաս են կազմում։

Շարունակելի․․․

Լրահոս
«Կանացի». Լուսինե Թովմասյանի վառ կերպարը Անահիտ Սիմոնյանը ներկայացել է թափանցիկ բլուզով (լուսանկար) «Ուզում եմ դառնալ Թուրքիայում ՀՀ դեսպան». ի՞նչ երազանք ունի Իմ Քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում Երևանում թալանվել են մի քանի Lexus-ներ «Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել». Շուշան Երիցյան Արմեն Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը. Գեղամ Մանուկյան Տիրան Խաչատրյանը այն մարդն էր, որ հեգնական ժպիտը դեմքին արդարացնում էր Սոտքի ոսկու հանքի հանձնումն Ադրբեջանին. Կարեն Վրթանեսյան Արցախի ԱԺ-ում լեզվի օրենքի վերաբերյալ լսումներ կանցկացվեն Գեներալը՝ որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա. Նաիրա Զոհրաբյան Իմ հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում. Արման Թաթոյան Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել. Տիգրան Աբրահամյանը՝ ԳՇ պետի տեղակալի ազատման մասին Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին Թուրքը երբ ուզում՝ դուրս է գալիս Գորիս-Որոտան,Գորիս-Շուռնուխ ճանապարհին,ինչ ուզում անում է Դու կորցրել ես մի ողջ սերունդ, բայց բողոքում ես, որ ձեթը թանկացել ա. Վահրամ Սահակյան (տեսանյութ) Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am Պատերազմի 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն է իրանացվել. Սեյրան Օհանյան Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան 2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը․ Սոլովյովը` Փաշինյանին Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ պարզաբանումը Քաղաքացիները Արծրուն Հովհաննիսյանին օդանավում ճանաչել են ու անպատվել.news.am Նազենի Հովհաննիսյանն ընտրյալ ունի (լուսանկար) Իննա Խոջամիրյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար) Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է Իրանի իշխանությունները կանխարգելել են Արևմտյան Ադրբեջանում ահաբեկչություն փորձը Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց. Ա. Այվազյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները. Լևոն Մնացականյան Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը Փաշինյանի հայտարարության մասին Մարդ պետք ա կամ իդիոտ լինի, կամ՝ թշնամի. Վազգեն Մանուկյան ԶՈՒ ԳՇ նախկին պետն անդրադարձել է «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարությանը Ա՛յ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել. Շարմազանով «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերությունը հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանը օրենքները չի ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել են Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից․ ՀՀ ՄԻՊ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Վաղը՝ ժամը 13.00-ին, կմեկնարկի ընդդիմության ավտոերթը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan