Մրցանակային պատվոգրի է արժանացել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը
Նմանատիպ
Ազգային գրադարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ օրերս իրենց մրցանակային դիպլոմներն են ստացել 2020 թվականի օգոստոսի 19-20-ը Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի հայաստանյան մրցանակակիրները։ Հայաստանն այս մրցույթին ներկայացել էր չորս գրքով՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր համապատասխան չորս անվանակարգում: Այդ շարքում «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում 2-րդ մրցանակային տեղն է զբաղեցրել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» հրատարակչության տպագրությամբ:
Մրցանակային դիպլոմը հանձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի եւ հրատարակչության մասի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԱՐԱՐԱՏ քահանա ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:
Նշենք, որ համավարակի պատճառով 2020 թվականին ԱՊՀ երկրները մրցույթին եւ մրցանակաբաշխությանը մասնակցել են հեռավար, իսկ հայաստանյան մրցանակակիրներին դիպլոմները փոխանցվել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան միջոցով: Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն էր Հայաստանի ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ ՄԱՐԳԱՐԵՏ ԱՍԼԱՆՅԱՆԸ, որը նաեւ ժյուրիի անդամ էր:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում