Ես չեմ կարող հենց այնպես րոպեներ տալ ֆուտբոլիստներին․ Մոուրինյուն՝ Բեյլի մասին

Ես չեմ կարող հենց այնպես րոպեներ տալ ֆուտբոլիստներին․ Մոուրինյուն՝ Բեյլի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ակումբի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պետք է խաղաժամանակ վաստակի լավ մարզումներով:

31-ամյա ուելսցին վարձավճարով «Ռեալից» տեղափոխվելուց ի վեր «Տոտենհեմի» կազմում անցկացրել է միայն Պրեմիեր լիգայի չորս խաղ:

«Ես չեմ կարող հենց այնպես րոպեներ տալ ֆուտբոլիստներին: Բոլորս էլ գիտենք, որ վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում նա խնդիրներ է ունեցել: Հիմա նրա համար ամենակարևորը` հետևողական և արդյունավետ մարզվելն է: Երբ խաղացողը կանոնավոր մարզվում է, ապա նա պատրաստ է հանդիպումների: Այս կերպ նա րոպեներ է վաստակում խաղադաշտում։

Կա նաև վստահության հարց: Նա կխաղա, եթե զգա, որ արդյունավետ մարզում է անցկացրել», – մեջբերում է Մոուրինյոին Reuters-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում