AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանության և վարչապետի ապարատի ծախսերը ավելացել են

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times.amՏնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է 2021 թվականի բյուջեով նախատեսված ծախսերին։ Գրառման մեջ ասվում է․

«Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, համավարակով և պատերազմով պայմանավորված բնակչության սոցիալական խնդիրներն էլ ավելի են սրվել։ Բիզնեսն ու հասարակությունը, բազմաթիվ անորոշություններով պայմանավորված, բացասական սպասումներ են ձևավորել, ինչն էլ ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը։

Իսկ ի՞նչ է անում Կառավարությունը։ ՈՉԻՆՉ։ Բառացիորեն ՈՉԻՆՉ։

Գաղտնիք չէ, որ երկրի ամենակարևոր տնտեսական փաստաթուղթը բյուջեն է։ 2021 թվականի բյուջեն գրեթե ոչնչով չի տարբերվում 2020 թվականի բյուջեից։ Նույն կառուցվածքը, գրեթե նույն թվերը։ Համեմատելով 2021 թվականի պետական բյուջեի ցուցանիշները նախորդ տարվա բյուջեի հետ՝ ծախսային հոդվածներում էական փոփոխություններ չենք տեսնում։

Ամենամեծ տարբերություններն են․ մոտ 27 մլրդ դրամով ավելացվել է պետական պարտքի կառավարման ծախսը՝ պայմանավորված պարտքի բեռի մեծացմամբ, ավելի քան 17 մլրդ դրամով կրճատվել են ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղվող միջոցները, 5,8 մլրդ դրամով նվազել են ներդրումների և արտահանման խթանման ծրագրերի միջոցները (թեև անընդհատ թմբկահարվում է արտահանման խրախուսման և ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին), շուրջ 8,1 մլրդ դրամով նվազել են ջրամատակարարման, ջրահեռացման և էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող միջոցները, մոտ 6 մլրդ դրամով էլ նվազել են դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված ծախսերը։

Փոխարենը շուրջ 17 մլրդ դրամով ավելացվել են ոստիկանությանը ուղղվող միջոցները, ավելի քանի 9 մլրդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը, 3,8 մլրդ դրամով ավելացել են հարկային և մաքսային մարմիններին ուղղվող գումարները, իսկ կապիտուլացված երկրի պաշտպանությանն ուղղվող ծախսերն ավելացել են ընդամենը 3,4 մլրդ դրամով։ Բնականաբար պարգևավճարային միջոցները, որպես անձեռնամխելի ֆոնդ, էական փոփոխության չեն ենթարկվել։

Արտացոլո՞ւմ է արդյոք 2021 թվականի պետական բյուջեն այն իրողությունները, որոնք առկա են տնտեսությունում։ Արդյո՞ք սա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու բյուջե է։ Այս բյուջեով ի զորու լինելո՞ւ ենք դիմակայել օրեցօր ահագնացող տնտեսական աղետին։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է։ Միանշանակ՝ ՈՉ։ Իշխող քաղաքական թիմն ունի՞ բավարար ներուժ իրավիճակը փոխելու և տնտեսության մեջ բեկում մտցնելու համար։ Ակնհայտ է, որ ո'չ ցանկություն ունի դա անելու, ո'չ էլ ներուժ»։

Լրահոս
Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ. Տիգրան Աբրահամյան Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է լրատվամիջոցներին ԳՇ պետը բախումների չի տանում. Արա Զոհրաբյան Փաստորեն հույսերս ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն» Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձաժողովի զեկույցը ի՞նչ եղավ. Արմեն Աշոտյան Որ լսում եմ Ալիևի հայտարարությունները, գիշերները չեմ քնում. Տեղի համայնքապետ Նոր նշանակում՝ Արցախում Դոլարն ու եվրոն էժանացել են Հայրենիքի փրկության շարժումն արձագանքել է Օնիկ Գասպարյանի մասին նախագահի որոշմանը Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց գեներալ Վրեժ Գաբրիելյանին Коммерсантъ-ը ծաղրել է Փաշինյանին. Mediaport Նախագահը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Արցախի Կարմիր Շուկան վտանգվա՞ծ է. Ադրբեջանցիները 30 գերու վերադարձի դիմաց առաջարկություն են արել. Փաշինյանը կողմ է, ԱԳՆ-ն՝ դեմ. «Մեդիապորտ» Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Փաշինյանին հսկում էր նաև քաղաքացիական հագուստով ծառայողների մի քանի շարք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության Նիկոլին նիկոլավարի հանել չի եղել ու չի լինելու. Էդմոն Մարուքյան Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյից օգնություն է խնդրել Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին Նոր մանրամասներ՝ Տեր Կյուրեղի մահվամբ վթարի գործով․ վարորդը ևս քահանա է եղել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերված մասնակիցներին ետ են տանում տուրիստական բարձրակարգ ավտոբուսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ Եթե զինվո­րականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է․ Արտակ Դավթյան. «Իրավունք» Օնիկն ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի. Ոսկան Սարգսյան Մարդիկ, «մարդիկ», «մարդիկ»... Մի մոնտաժի պատմություն Վերսկսվել են որոնողական աշխատանքները Ես պնդում եմ, որ «Իսկանդերը» պատե­րազմի ժամանակ կրակել է. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ 30 հազար դոլար է պահանջել անհետ կորած զինծառայողի հորից՝ խաբելով, թե գիտի որդու գտնվելու վայրը ու կարող է բերել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար. «Փաստ» Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հարթակին էր նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ի՞նչն ա անվտանգ․ Սյունիքի մարզպետ. «Հրապարակ» Ինչպես են իշխանության չինովնիկները մարդկանց բերել Փաշինյանի հանրահավաքին. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan