Հարավային Օսիայի նախագահը չի բացառում ՌԴ-ի կազմում Հյուսիսային եւ Հրավային Օսիաների միավորման հնարավորությունը

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը չի բացառում Ռուսաստանի կազմում Հյուսիսային եւ Հարավային Օսիաների միավորման հնարավորությունը: Այս մասին նա հուլիսի 24-ին հայտարարել Է Ցխինվալում լրարգողների հետ կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում Է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

«Եթե դա տեղի ունենա իմ՝ նախագահ եղած ժամանակ, ապա ես կհամարեմ, որ կատարել եմ այն առաքելությունը, որն այս պահին դրված Է նախագահի վրա»,- ասել Է Տիբիլովը:

«Այնուամենայնիվ, Հարավային Օսիայի Հանրապետությունն այժմ անկախ պետություն Է, եւ այն պետք Է զարգանա այդ ուղղությամբ»,- հավելել Է նա:

Հարավային Օսիայի նախագահը նաեւ ընդգծել Է, որ միավորման գործընթացը հնարավոր Է սոսկ ինչպես իրավաբանական, այնպես Էլ քաղաքական համատեքստում կատարվելիք հանգամանալից աշխատանքից հետո: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում