Անիելին ասել է, թե որքան գումար է ֆուտբոլը կորցնելու կորոնավիրուսի պատճառով 2 տարում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության մասին համաշխարհային ֆուտբոլի տնտեսության վրա։
«Մենք դեռևս ամբողջությամբ չենք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել մեր արդյունաբերության հետ, թե ինչ է այս ճգնաժամը նշանակում ակումբների համար։ Deloitte-ն հայտնում էր 2 միլիարդ եվրոյի կորստի մասին այս երկու մրցաշրջանների համար, բայց վախենամ, որ այն ավելի մեծ լինի։
Անցած մրցաշրջանում մենք ունեցել ենք դատարկ ստադիոններ, կոմերցիոն զեղչեր, 3-4 ամսվա ընթացքում եղել են զեղչեր նաև հեռարձակողների համար։ Ընթացիկ մրցաշրջանն էլ ամբողջությամբ անցնում է առանց երկրպագուների։
Ինչ վերաբերում է հեռուստատեսային իրավունքնորին, ապա Գերմանիայում կորուստը կազմել է 10 տոկոս, միջազգային հեռարձակողները չեն կարողացել վճարել պարտքերը։
Ահա, թե ինչու ես կարծում եմ, որ այս մրցաշրջանը ավելի վատն է։ Մենք կարծում ենք, որ կուտակային վնասները մեր արդյունաբերության մեջ կազմելու են 6,5 միլիարդ եվրոյից մինչև 8,5 միլիարդ եվրո։
Վերլուծությունը ակտուալ է բոլոր լիգաների համար։ Այն, ինչ տեղի է ունենում ավելի ցածր դիվիզիոններում՝ հաշվի առնելով կադրային խնդրները, ենթակառուցվածները․․․Ֆուտբոլի համար եկել են շատ բարդ ժամանակներ, մենք պետք է մտածենք ապագայի մասին»,-հայտարարել է Անիելին eThinkSport2021 առցանց սեմինարի ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում