Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է. Վերաքննիչը մերժեց գլխավոր դատախազի բողոքը. Երվանդ Վարոսյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է. Վերաքննիչը մերժեց գլխավոր դատախազի բողոքը. Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, Times.amԱյսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավորներ Ս.Համբարձումյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան) օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը, ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Դատավորին արդար, օրինական, բայց ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար ապօրինի հետապնդողներն ու նման հրահանգ տվողները պատասխան կտան մի փոքր անց»,– գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում