ՈՒԵՖԱ-ն ցանկանում է բարեփոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության հարցը Սուպերլիգայի ստեղծման նորության համատեքստում, հաղորդում է AS-ը։
Կառույցի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը արդեն բանակցություններ է վարում եվրոպական ասոցիացիայի ակումբների ներկայացուցիչների հետ։ Խոսքը «Ռեալի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Պարի Սեն Ժերմենի» և «Ֆեներբախչեի» մասին է։
Մրցաշարի հնարավոր բարեփոխումների շրջանակներում կարող է նոր ընկերություն ձևավորվել, որը կազմված կլինի ՈՒԵՖԱ-ի և ակումբների ներկայացուցիչներից։
Չեֆերինը պատրաստ է թոփ-ակումբներին ավելի մեծ ազդեցության հնարավորություն տալ նոր մրցաշարում ու փոխել եկամուտների բաժանումը հանուն թոփ-ակումբների։
Բանակցություններ են ընթանում 9 տարվա նախագծի համար։ Ձևափոխված մրցաշարի մեկնարկը նախատեսված է 2024 թվականին։ Եթե թիմերը արագ գան համաձայնության, նախագիծը կարող է սկսվել 2023 թվականին, կամ 2022 թվականին։
Թարմացված Չեմպիոնների լիգայի տարբերակը կարող է ազդել ազգային առաջնությունների վրա։ Այդ ժամանակ թիմերի քանակը կարող է կրճատվել՝ հասնելով 16-ից 18-ի։ Ազգային մրցաշարերը անցկացվելու են 4-5 ռաունդներով։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն զգուշացրել էր, որ այն թիմերն ու ֆուտբոլիստները, որոնք կմասնակցեն Եվրոպայի սուպերլիգային, կզրկվեն ՖԻՖԱ-ի ներքո անցկացվող մրցաշարերում մասնակցությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում