Մաքսիմ Մայրովիչը հեռացել է Նոայից և կխաղա ՖԱԼ-ում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը հեռացել է երևանյան թիմից և տեղափոխվել ՖԱԼ-ում հանդես եկող «Ակրարոն» ակումբ:
Ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին՝ հետագա գնման իրավունքով:
Ռուսաստանի հավաքականի կազմում 2013 թ. Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն Մարյրովիչը 2019 թվականից էր հանդես գալիս «Նոայում», որի կազմում դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր և երկրի գավաթակիր: Transfermarkt-ի փոխանցմամբ, Մայրովիչը «Նոայի» կազմում 39 պաշտոնական հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
ՌՖՊԼ-ում նա հանդես է եկել «Կուբանում»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի վերջին «Ակրոնի» դե-ֆակտո գլխավոր մարզիչ դարձավ Իգոր Պիկուշչակը, որն ավելի վաղ գլխավորում էր «Նոան»:
«Ակրոնը» ՖԱԼ-ի նորեկն է ու մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում