Հոկեյի 2021 թվականի աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները կկայանան Լատվիայում
02/02/2021 20:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Armsport.am: Հոկեյի միջազգային ֆեդերացիայի հերթական նիստում որոշում է կայացվել հոկեյի աշխարհի 2021 թվականի առաջնության բոլոր խաղերը Լատվիայում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Ռիգայում։
Հիշեցնենք՝ ի սկզբանե որոշվել էր, որ խաղերը պետք է անցկացվեն Ռիգայում և Մինսկում, բայց հունվարի կեսերին ֆեդերացիան Բելառուսի մայրաքաղաքին զրկեց մրցաշարն ընդունելու իրավունքից, քանի որ այս պահին այնտեղ հնարավոր չէ ապահովել թիմերի, հանդիսականների և մրցաշարի պաշտոնական անձանց անվտանգությունը։
Մրցաշարի մեկնարկը նախատեսված է 2021 թվականի մայիսի 21-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում