Քենեդիի դուստրը դարձել է Ճապոնիայի դեսպանը

Նախագահ Բարաք Օբաման նախագահ Ջոն Քենեդիի դստերը՝ Քերոլայնին, նշանակել Է Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», հուլիսի 24-ին այս մասին հայտարարել Է Սպիտակ տունը:Քերոլայն Քենեդիի նշանակումը պետք Է հաստատի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը:

Այս պահին 55-ամյա Քենեդին զբաղեցնում Է այն հիմնադրամի նախագահի պաշտոնը, որը կառավարում Է նրա հոր անունը կրող գրադարանը: Մինչ այդ նա աշխատել Է կրթության համակարգի հետ կապված տարբեր կազմակերպություններում:

2008 թվականին Քերոլայն Քենեդին Էական աջակցություն Է ցույց տվել Օբամային նախագահական ընտրարշավի ընթացքում: Այն մասին, որ նախագահը պատրաստվում Է նրան դարձնելու Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, խոսակցություններ Էին շրջում արդեն վաղուց: Բայց լոկ այժմ են դրանք պաշտոնական հավաստում ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում