Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ
03/02/2021 17:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:
«Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», – ասաց Լպուտյանը։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում