Ավելի քան 45 800 անցք՝ մեկ ձվի վրա. վիետնամցի նկարիչը տպավորիչ փորագրություն է արել (տեսանյութ)

Ավելի քան 45 800 անցք՝ մեկ ձվի վրա. վիետնամցի նկարիչը տպավորիչ փորագրություն է արել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, Tert.am: Վիետնամցի նկարիչը երեք տարի է անցկացրել մանրակրկիտ կերպով նկարազարդելով ջայլամի ձուն: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, վարպետը 45 863 փոքր անցքեր է արել ձվի վրա՝ յուրահատուկ տեսք տալով դրան:

Նյույեն Հանգ Կուոնգը, որը բնակվում է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, նախկինում նման աշխատանքներ է պատրաստել հավի ձվով: 30-ամյա վիետնամցին իր վերջին աշխատանքն ավարտին է հասցրել 3 տարում՝ 0.2 մմ տրամագծով անցքեր անելով:

Ինչպես աղբյուրը փոխանցում է, սովորաբար, նրանից մի քանի ժամից մինչև մի քանի օր է պահանջվում հավի ձվի վրա փորագրություն անելու համար: Սակայն ջայլամի ձուն նա փորագրել է մեծ զգուշությամբ և մանրակրկիտ աշխատանք անելով: Անցքերի տրամագծերը տատանվում են 0.2-3 մմ-ի սահմանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում