Նեյմար. Վստահ եմ՝ ՊՍԺ-ի հետ նորից դուրս կգամ ՉԼ-ի եզրափակիչ
04/02/2021 16:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչում «Բավարիայից» կրած պարտության մասին (0-1).
«Ինձ մոտիվացնում են ոչ թե պարտությունները, այլ հաղթանակները, որոնք ես երբևէ տարել եմ կյանքում և կարիերայում:
Գիտեմ, թե Չեմպիոնների լիգայում հաղթելն ինչ է: Վստահ եմ՝ նորից կկարողանամ դուրս գալ այդ մրցաշարի եզրափակիչ ՊՍԺ-ի հետ: Ցանկանում եմ ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ՝ աշխարհի առաջնությունում», – ասել է Նեյմարը:
Հիշեցնենք՝ Նեյմարը «Բարսելոնայի» հետ 2014/15 մրցաշրջանում է հաղթել Չեմպիոնների լիգայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում