Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» ֆիլմն ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցույթային ծրագրում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Panorama.am: Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնը (Festival International du court métrage de Clermont-Ferrand) կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում և ունի կարճամետրաժ կինոնկարների ամենամեծ կինոշուկան:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ կինոփառատոնի մրցույթային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ կինոնկարը: Ֆիլմը, որ ռեժիսորի դեբյուտային աշխատանքն է, սոցիալական դրամա է, որը 2019 թվականին ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը:
Կինոշուկային մասնակցում է 9 հայկական ֆիլմ, որից 5-ը նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմի մասին
Ոստիկանության դիմած անձը անտեսվում է ոստիկանների կողմից, նկատվում է ոստիկանների ոչ օբյեկտիվ և նույնիսկ հեգնական վերաբերմունքը: Նման վերաբերմունք է արժանանում նաև երիտասարդ ոստիկանը՝ Արմենը, որը անհանգստանում է տուժածի համար: Մյուս երկու ոստիկանները վնասողի հանտեպ համակրանք են տածում: Այս ընթացքում չենք տեսնում տուժածին, սակայն ոստիկանների խոսակցությունից հասկանում ենք նրա կին լինելը և այն, որ փախել է տնից։
Հարցաքննության ընդացքում պատուհանից երևում է ժամանակի առաջացումը և լուսաբացը: Գլխավոր ոստիկանը Սուրենը սենյակ է մտնում, նստում աթոռին և փորձում է կնոջը համոզել, որ բողոքը հետ վերցնի բացատրելով դրա անիմաստ լինելը, չսպասելով նրա պատասխանին դուրս է գալիս սենյակից, որպեսզի կանչի ամուսնուն, որի տվյալները նախօրոք վերցրել էր կնոջից։ Դուրս գալուն պահին, մենք առաջին անգամ տեսնում ենք սենյակում գտնվող կնոջը, նրա դեմքի կապտուկներն ու վերքերը, նրա հուսախափ վիճակը: Արմենը հայացքով հետևում է, թե Սուրենը ոնց է կնոջը հանձնում ամուսնուն և ինքը գնում սենյակ, իսկ Ամուսինը կնոջ ձեռքը սեղմելով և թաքուն սպառնալիքով դուրս է տանում: