Հուսով ենք` ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը. Զախարովա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանաան վերահսկողությանն անցած տարածքներում գտնվող եկեղեցիներն ու մշակութային կոթողների պահպանության հարցին և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի այցելությանը:
«Որքանով տեղյակ եմ, ներկա պահին բանակցություններ են ընթանում ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ այցի կազմակերպման վերաբերյալ: Հուսով ենք, որ նման ուղևորություն տեղի կունենա և տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով մշակութային ժառանջության կոթողների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հարցին:
Արցախի երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 հուշարձան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում