Մենք արդարության ճորտն ենք հավերժ…

Մենք արդարության ճորտն ենք հավերժ…

* * *
Մենք արդարության ճորտն ենք հավերժ
Եվ ազնվության անհույս գերին.
Կյանքն իրավունք է տալիս նրանց՝
Պղտոր ջրերում ապրողներին:
Բայց հո չե՞ս կարող պարտադրել
Ամեն ծնվողի, որ կույր լինի.
Թե պիտի ապրենք ձկան նման՝
Գոնե թո՛ղ ջուրը մաքուր լինի:

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում