Անդրեն պարզաբանում է իր հետ կատարվածը
Նմանատիպ
Դիզայներ Ֆաինա Հարությունյանը երեկ “Ֆեյսբուք”-ի իր էջում տեղադրել էր Անդրեի’ բուժզննման ընթացքում արված լուսանկար եւ առողջություն մաղթել նրան: Գրառումը մեծ իրարանցում էր առաջացրել օգտատերերի շրջանակում, որոնք փորձում էին պարզել’ ինչ է պատահել երգչին:
BRAVO.am-ին հաջողվել է կապ հաստատել Անդրե Հովնանյանի հետ, որը միջադեպի վերաբերյալ հետեւյալն է ասել.“Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, բայց, փառք Աստծո, համեմատաբար լավ եմ. կարողանում եմ քայլել, շնչել…Ինքնազգացողությունս վատացավ օրեր առաջ, երբ ճամպրուկներս էի հավաքում’ Յուրմալա մեկնելու համար: Մեկ ժամվա մեջ երկու շտապօգնություն կանչեցին, արդյունքում արգելեցին ինքնաթիռ նստել, ընկերներս էլ’ Սոֆին, Նազենին եւ Ավետը, ասացին’ ինձ այս վիճակում չեն թողնի, բայց ես “հրամայեցի”, որ գնան, քանի որ “Նոր ալիք”-ում մեր մասնակիցն ուժեղ պատվիրակության եւ աջակցության կարիք ունի”:
Շարունակությունը’ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում