Վարչապետը շնորհավորեց Արմեն Աշոտյանին եւ Արթուր Օսիկյանին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստի մեկնարկին շնորհավորեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ու ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին ծննդյան տարեդարձի առթիվ:

«Առաջին հերթին ուզում եմ կառավարության եւ իմ անունից շնորհավորել պարոն Աշոտյանին’ ծննդյան կապակցությամբ եւ ցանկանալ նորանոր հաջողություններ, կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքին նոր թափ, եւ երջանկություն անձնական կյանքում»,- ասաց վարչապետը: Նա ծափողջույնների ներքո ուրախությամբ շնորհավորեց նաեւ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ծննդյան տարեդարձը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ծնվել է 1975-ի հուլիսի 25-ին, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ 1973-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում