Չելսին շարունակում է փորձեր անել Բավարիայի պաշտպանին ձեռք բերելու համար

Չելսին շարունակում է փորձեր անել Բավարիայի պաշտպանին ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով: Այս մասին հաղորդում է heguardian.com-ը:

28-ամյա ֆուտբոլիստն այս ամառ կդառնա ազատ գործակալ:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը նախատեսում է փորձեր անել ֆուտբոլիստի ձեռք բերելու համար, որը, արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ:

Նշվում է, որ Ալաբայի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում