Գիտնականները պետք է ֆուտբոլիստների պես վաստակեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Իսպանիայի մշակույթի եւ սպորտի նախարար Խոսե Մանուել Ռոդրիգես Ուրիբեսը խոսել է ֆանտաստիկ աշխատավարձի մասին, որը ստանում է հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայում», հայտնում է BeSoccer-ը:
Ուրիբսը հայտարարել է, որ չափազանց մեծ գումարները ցնցել են Իսպանիայի կառավարությանը: Նրա կարծիքով, ֆուտբոլիստների աշխատավարձերը պետք է կրճատվեն, բայց կապիտալիստական հասարակությունը թելադրում է իր սեփական կանոնները:
«Մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ մարդիկ դժվար ժամանակներ են ապրում: Մենք պետք է մտածենք այն մասին մասին, որ գիտնականները պետք է ֆուտբոլիստների պես վաստակեն», – ասաց քաղաքական գործիչը:
Հունվարի 31-ին El Mundo-ն բացահայտել է Բարսելոնայի հետ Մեսսիի պայմանագրի մանրամասները, ըստ որի, նրա քառամյա պայմանագրի գումարը կազմում է գրեթե 555 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում