Ժողովրդի ջանքերն արդյունքներ են տալիս
25/07/2013 16:02
Նմանատիպ
Ինչպես տեղեկանում ենք «Վճարում ենք 100 դրամ» խմբի գրառումից.
« Վերջապես ժողովուրդն արթնանում է !! Քիչ առաջ Գայի արձանի դիմացի կանգառում ակցիա իրականացնող երիտասարդների ջանքերն անարդյունք չանցան:
Տեսնելով այդ ակցիան’ 8 համարի ավտոբուսի ամբողջ ժողովուրդը պարզապես որոշեց վճարել 100 դրամ: Վարորդը բոյկոտեց, ժողովուրդն էլ ստիպեց քշել նրան մինչև Շրջանային, որտեղ բոլոր ուղևորներն իջան, իսկ բոյկոտած վարորդը դատարկ ավտոբուսով գնաց…
Նոր Նորքի սիրելի՛ երիտասարդներ, ձեր ջանքերը պտուղներ են տալիս»: