«Ոչ մի դրական և լուրջ պատասխան չստացանք»․ մանրամասներ Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08/02/2021 17:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ՊՆ-ի դիմաց են: Նրանց մի մասը հանդիպում ունեցավ ՊՆ-ում:
Նշենք, որ անցած շաբաթ վերջիններս կրկին ՊՆ-ի դիմաց պահանջում էին Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում, սակայն այն տեղի չունեցավ:
Անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են անում՝ պահանջելով օր առաջ զբաղվել իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն նրանք նշում են, որ որևէ հանդիպում արդյունք չի տվել, Կառավարությունը ոչինչ չի կարողանում անել: Նրանք նամակներ և դիմումներ են նաև ներկայացրել ՌԴ դեսպանատուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում