Նոր փորձ Մեսսիին համոզելու համար․ Ման Սիթին դարձյալ գործի է անցնում
09/02/2021 11:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ամռանը պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
ESPN-ը տեղեկացնում է, որ «քաղաքայինները» առաջիկա երկու ամիսների ընթացքում նոր փորձ են ձեռնարկելու արգենտինացուն համոզելու համար, որպեսզի վերջինս համաձայնվի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Այս հարցում մանչեսթերյան թիմի մրցակիցը «Պարի Սեն Ժերմենն» է։ Փարիզյան թիմը ևս ցանկանում է պայմանագիր կնքել Մեսսիի հետ։ ՊՍԺ-ն այս հարցում ավելի համառ է գործում, մինչդեռ «Ման Սիթին» բավականին համբերատար ոճ է պահպանում։
Մեսսիի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։ Դեռևս անցած ամառ նա ցանկություն էր հայտնել հեռանալու կատալոնական թիմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում