Նազենի Հովհաննիսյան. մենք խաղաղասեր ենք թշնամու նկատմամբ, կռվազան՝ մեր, յուրայինների հանդեպ
Նմանատիպ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ կիսվելով «պատերազմյան մտորումներով»։
«Մենք խաղաղասեր ենք թշնամու նկատմամբ, կռվազան՝ մեր, յուրայինների հանդեպ: Մենք դիմացող ենք ու հանդուրժող՝ օտարին, նույնիսկ թշնամուն, եւ բոլորովին չդիմացող ինքներս մեզ… Մենք ուսումնասիրում ենք ու հիանում աշխարհով, մեր՝ հայոց աշխարհը թողած անտարբերության, մենք նվիրվում ենք օտարի երկրին ու դառնում պետականամետ, իսկ մեր Երկիրը պատրաստակամորեն լքում ենք ու կազմաքանդում՝ այդպիսով փորձելով արդարացնել դասալիքությունը:
Մենք ընդունում ենք օտարի արժեքներն ու մարսում հեշտությամբ, և վախենալու դյուրությամբ մոռացության մատնում մեր ունեցվածքն ու պատմությունը՝ հրաժարվելով մեր ինքնուփյունից:
Անարժանին գիրկընդբաց ենք, արժանիին՝ թուր-թվանքով: Նախանձից կուրացած, անտարբերությամբ և չիմացությամբ բթացած, ցավից համրացած ու էդքանով հանդերձ միևնույն է՝ անսահման բարի: Միամիտ: Անչար:
Մենք ընդունում ենք բոլորին՝ բացի ինքներս մեզնից: Հերքում ենք մեզ, մերժում ենք մեզ, ու փախչում ենք միշտ ու միայն մեզնից: Մերժում ենք անցյալը, հերքում ներկան եւ անպատրաստ նետվում ապագայի անդունդը: Ու գլորվում..»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում