Ովքե՞ր են մասնակցել Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձին

«Այսօր, երբ բավականին բարեհաջող ավարտվել է Սերժ Սարգսյանին երկրորդ անգամ նախագահ կարգելու օպերացիան, երբ էլ ավելի «բարեհաջող» փակվել է Վարդան Օսկանյանի քաղաքական-քրգործը, արդյո՞ք չի թվում, որ «Օսկանյան&ԲՀԿ» օպերացիայի մոդերատորը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանը, որքան Սերժ Սարգսյանն էր՝ հարցրինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

«Ոչ, երիցս՝ ոչ, երբեք՝ ոչ»,– ամբողջ հոգով, ամբողջ սրտով բացականչեց նա, որը երեկ՝ հուլիսի 25-ին, նշում էր իր ծննդյան օրը, բնականաբար՝ «Օջախ» ռեստորանում։ Փորձեցինք ճշտել, թե ՀՀԿ «թևերի» միջև առկա խոր «ձեռնամարտի» պայմաններում ովքեր են մասնակցել երիտթևի «գլավար» Աշոտյանի ծննդյան տարեդարձի «տոնակատարությանը»։ Ասացին, ընտրվել է անշառ ֆորմատ՝ միայն երիտասարդներով, ««ամենածերը» վարչապետն էր»»,–գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում