Եկեղեցականների նոր նշանակումներ
11/02/2021 20:56
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրենի պարտականություններից, նշանակվել է ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ:
Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոնում:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում