Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը
Նմանատիպ
Վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Արձանը տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողություն դեռևս չի եղել: Լուրեր են պտտվում, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել այն, ռուսներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:
«Ապառաժ»-ը կապ է հաստատել Մարտունու քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու անձանց հետ: Պատասխանատու անձինք խուսափողական պատասխաններ են տվել մեր հարցերին: Սակայն մեր հարցումների արդյունքում պարզվել է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:
Մեր տեղեկություններով այս հարցի շուրջ դեռևս քննարկումներ են ընթանում և առայժմ որևէ պատասխանատու մարմին պաշտոնական մեկնաբանություն չի տվել:
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում