(ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12 ոստիկան դաժանաբար ծեծի է ենթարկում վարորդին. Yerevan.today

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12 ոստիկան դաժանաբար ծեծի է ենթարկում վարորդին. Yerevan.today

Ոստիկանության Գայի վարչության շենքում 12 ոստիկանի կողմից քաղաքացուն դաժանաբար ծեծի ենթարկելու դեպքից մանրամասներ է հրապարակել Yerevan.today-ը:

Ըստ կայքի՝ միջադեպը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին Ոստիկանության «Փոսի գայի» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց: Տղամարդը մոտեցել է ոստիկանության տուգանային հրապարակ, որպեսզի համապատասխան տուգանքի վճարման դիմաց իր մեքենան դուրս բերի, սակայն նրա և ոստիկանների միջև վեճ է ծագել ու միանգամից վերածվել է դաժան ծեծկռտուքի:

«Նշենք, որ չնայած միջադեպը կոծկելու բոլոր փորձերին՝ Հատուկ քննչական ծառայությունը, այդուհանդերձ, քննություն է սկսել և ենթադրվում է, որ այստեղ միակ խանգարող հանգամանքը եղել է Թիվ 1 հիվանդանոցից ահազանգը:

ՀՔԾ-ն նախաքննությունն ավարտել, և գործը վերջերս ուղարկել է դատարան. հատկանշական է այն, որ միջադեպին ուղիղ մասնակցություն ունեցել է առնվազն 12 ճանապարհային ոստիկան և երկու քաղաքացի՝ տուգանային հրապարակ իրենց մենքենայի ետևից եկած քաղաքացի Արթուր Մեսրոպյանը իր եղբոր հետ, բայց դատարան մտած գործով տուժող են ճանաչվել վերջին երկուսը, այսինքն` ծեծի ենթարկված քաղաքացիները. իսկ ահա 12 ջարդարար ոստիկանից միայն երկուսի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել և կասեցվել է նրանց ծառայությունը: Իսկ ընդամենը երեք ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր․օր 392 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այսինքն՝ մեղադրյալ է ընդամենը 3 ոստիկան»,- գրել է կայքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում