ՕԽ-ի կազմկոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին հրաժարական է տվել իր սեքսիստական հայտարարությունների շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters ը:
«Եթե իմ աշխատանքը հանգեցնի նման խնդիրների, Օլիմպիադան կազմակերպելու մեր համատեղ ջանքերն ապարդյուն կլինեն», – ասել է Մորին Տոկիո -2020 կազմկոմիտեի նիստի ժամանակ:
Յոշիրո Մորին հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանզի ասել է, որ մարզական կազմակերպություններում և ֆեդերացիաներում կանանց թվի աճը հանգեցնում է միջոցառումների ձգձգման:
«Կանայք չափազանց երկար են խոսում և նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում ինչ-որ բան ասել,- ասել էր Մորին:
Դրանից հետո կազմկոմիտեի ղեկավարը ներողություն է խնդրել իր խոսքերի համար: Նրան դատապարտել են բազմաթիվ կազմակերպություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում