«Արցունքներս չեն դադարում»․ Նեյմարը՝ վնասվածքի մասին
Նմանատիպ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ ստացած վնասվածքի մասին:
«Տխրությունը մեծ է, ցավը մեծ է, և արցունքները հնարավոր չէ դադարեցնել: Եվս մեկ անգամ, ես որոշ ժամանակ կտրված եմ այն ամենից, ինչ սիրում եմ անել կյանքում՝ ֆուտբոլ խաղալ:
Երբեմն անհարմար եմ զգում իմ ոճի պատճառով, քանի որ անընդհատ դրիբլինգի եմ գնում ու հարվածվում: Ես չգիտեմ՝ խնդիրը իմ մեջ է, թե նրա, ինչ անում եմ խաղադաշտում: Դա իսկապես վրդովեցնում է ինձ:
Ես խելահեղորեն տխրում եմ, երբ լսում եմ խաղացողներից, մարզիչներից, մեկնաբաններից կամ ուրիշներից, որ ինձ պետք է հարվածել, ես լողում եմ կամ սիմուլյանտություն անում։
ճիշտն ասած, դա ինձ տխրեցնում է, և ես չգիտեմ, թե որքան ժամանակ կարող եմ համբերել դրան: Ես պարզապես ուզում եմ զգալ ֆուտբոլ խաղալու բերկրանքը: Եվ ուրիշ ոչինչ»,- գրել է բրազիլացին:
Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ում անցկացրել է Լիգա 1-ի 11 խաղ՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:»
Հետևեք մեզ նաև Telegram-ում