AM | RU
USD
EUR
RUB

Իշխան Սաղաթելյանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՇարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերը իրար նկատմամբ որևէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն, եթե լինեն ընտրություններ, իրավունք ունեն իրենց մասնակցության ֆորմատը որոշել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

- Պարո՛ն Սաղաթելյան, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը բացառված է, շարունակում են պահանջել նրա հրաժարականը և միևնույն ժամանակ նշել է, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ԲՀԿ-ն կմասնակցի միայնակ` առանց դաշինքի: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընտրություններին միասին մասնակցելու օրակարգ չկա, չի լինելու:

- Շարժման ներսում ընտրություններին մասնակցելու հարցեր չենք քննարկել, և հայտարարել ենք, որ մեր օրակարգը դա չէ: Ես շարժման մյուս կուսակցությունների դիրքորոշման մասին չեմ կարող ասել: Ընդհանրապես բոլորը քաղաքական առանձին ուժեր են, եթե ընտրություն լինի, իրենց իրավունքն է, ըստ իրավիճակի, իրենց մասնակցության ֆորմատի մասին որոշում ընդունել, ես սա շատ նորմալ եմ համարում:

- Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բազմիցս անդրադարձել եք հարցին, թե տարաձայնություններ կա՞ն շարժման առաջնորդների միջև, թե ոչ, բայց արդյոք Ծառուկյանի հայտարարությունն էլ չի՞ կարող դիտարկվել, որ տարբեր ճանապարհներով եք գնում:

- Տեսեք, շատ պարզ մարդիկ հայտարարում են, ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը, ասել է, որ համագործակցություն չի պատկերացնում, Նիկոլը պետք է հրաժարական տա, այսինքն` ասել է այն, ինչ ասում է շարժումը, բայց ասել է, որ եթե ընտրություն լինի, ինքը մասնակցելու է միայնակ, ինչը նորմալ է, դրանից չի կարելի ենթադրել, որ ինչ-որ խոր տարաձայնություններ կան:

- Եթե առաջնորդվենք ժամանակավոր կառավարության առաջարկվող մոդելով, ապա դաշինքը կարո՞ղ է արդիական լինել միայն մեկ տարի:

- Շարժումը ներկայացրել է իր օրակարգը, դրանից այն կողմ շարժման անդամ ուժերն իրար նկատմամբ որևէ պայմանավորվածություն կամ պարտավորություն չունեն: Եթե մեր պահանջները իրականություն դառնան, մի շաբաթ հետո, ապա շարժումը մի շաբաթ հետո իր առաքելությունը կհամարի ավարտված, որովհետև հավաքվել ենք այն օրակարգով, ինչի մասին ասել ենք՝ հեռացնել այս չարիքը՝ կառավարությանը, ստեղծենք անցումային ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

Լրահոս
Փոքր խմբեր կազմակերպեք և վաղն առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները․ Սաղաթելյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում «Մի´ գոռա, հանգիստ արի». բերետավորները մեքենայից իջեցրին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին․ տեսանյութ Ավտոերթի մասնակիցներին ապօրինի ձերբակալում են՝ ավտոմեքենաները թողնելով փողոցում Բաքուն ուղիղ հայտարարում է՝ Հայաստանում ընդդիմությունը չպետք է գա իշխանության Ոստիկանը հայհոյելով ու հարվածելով բերման է ենթարկում ակցիայի մասնակցին․ տեսանյութ Ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ․ Արման Թաթոյան Սպասվում է անկայուն ջերմային ֆոն․ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն. կա վիրավոր Չորս ուղղություններով պետք է պարալիզացնենք Երևան մտնող և Երևանի փողոցները․ տեսանյութ ՈւՂԻՂ. «Դիմադրություն» շարժումն անհնազանդության ակցիաներ և ավտոերթեր է անում Երևանում ՈՒՂԻՂ. Նիկոլ, հեռացի՛ր. ավտոերթ՝ Երևանի փողոցներով ՈւՂԻՂ. Ավտոերթ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Որ վայրերից են վաղը մեկնարկելու ավտոերթերը Մայիսի 16-ին Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Առավոտյան 8:00 սկսում ենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ, իսկ երեքշաբթի օրվանից շարժմանը տալիս ենք նոր թափ. Իշխան Սաղաթելյան Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը մահացել է 27 տարեկանում Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի կազմում դարձավ Բելգիայի չեմպիոն ՈւՂԻՂ. Դիմադրության շարժման մեծ հանրահավաք-երթը Հատուկ զգուշացում Նիկոլին սպասարկող ու ֆինանսավորող օլիգարխներին. ուշքի եկե'ք. Սաղաթելյան Ծոծորակներդ կտեսնեք, պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան Զարթնած Լաոն իր ուժով սրբելու է յուրաքանչյուր աղբ ու աղբաման. Սերժ Սրապիոնյան Ինչ է փոխվելու Փաշինյանի հեռացումից հետո. Արտակ Զաքարյանի ծրագրային ելույթը Հասել ենք մի օրի, երբ ոստիկանները մնացել են բիզնեսմենից պեչենի ստանալու հույսին․ տեսանյութ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Ռուսաստան ՈւՂԻՂ․ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում Երկրաշարժ՝ Բավրայի մոտակայքում․ ցնցումները զգացվել են Երևանում և մի շարք մարզերում ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը․ ՀՀ ՊՆ Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի Արցախում փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին Երկուշաբթի օրվանից նոր թափով վերսկսվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Ավետիք Չալաբյանը կալանավորվեց Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել Սերժ Սարգսյանի գրասենյակը հերքում է, որ հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ Ադրբեջանն ու Թուրքիան թող իմանան` առ ոչինչ ենք ճանաչելու Փաշինյանի` իրենց հետ բանակցածը Սա Ղարաբաղյան երկրորդ շարժումն է, այն համաժողովրդավարական է ու անկասելի. Սաղաթելյան Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ՈւՂԻՂ․ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը Ֆրանսիայի հրապարակում Ձերբակալությունը, բիրտ ուժ կիրառելը խոսում է մեկ բանի մասին՝իշխանությունը ցայտնոտի մեջ է․ տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan