Բարսան փայլում է՝ ջախջախելով Ալավեսին(տեսանյութ)

Բարսան փայլում է՝ ջախջախելով Ալավեսին(տեսանյութ)

Շարունակվում է իսպանական Լա լիգայի 23-րդ տուրը, որի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին»։

Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից, ինչպես և սպասվում էր, «կապտանռնագույնները» տիրեցին նախաձեռնությանը և սկսեցին մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներով սպառնալ մրցակցին դարպասի գրավումով, ինչ էլ շուտով տվեց իր պտուղները։

Առաջին խաղակեսում Ռոնալդ Կումանի սաներին հաջողվեց երկու գնդակի առավելություն ստանալ։ Նախ 29-րդ րոպեին «Բարսային» առաջ մղեց Ֆրանսիսկո Տրինկաոն, ապա 45+1-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Լեո Մեսսին։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 57-րդ րոպեին Լուիս Ռիոխայի ջանքերով հանդիպման հյուրերը հետ բերեցին։

Չնայած բաց թողած գնդակին՝ կատալոնական ակումբն ակնհայտ առավելություն ուներ և 74-80-րդ րոպեների ընթացքում ևս երեք գնդակ ուղարկեց բասյկան ակումբի դարպասը։ Այդ ընթացքում գոլերի հեղինակներ դարձան Խունիոր Ֆիրպոն, Ֆրնասիսկո Տրինակոն և Լեո Մեսսին․ վերջիններս դարձան դուբլի հեղինակ։

Հանդիպման մնացած ժամանահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով, «Բարսան» հաղթեց 5։1 հաշվով,վաստակեց 46 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 8 միավոր։ Մադրիդյան ակումբը, «կապտանռնագույնների» համեմատ էլ, մեկ խաղ պակաս է անցկացրել։

«Ալավեսը» մնաց 22 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

 

Աղբյուրը՝ Ինտերֆուտբոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում