«Ձայն հայրենեաց» նախաձեռնության շուրջ հավաքված մտավորականների հաջորդ կանգառը Եղեգնաձորն է

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության շուրջ հավաքված մտավորականների հաջորդ կանգառը Եղեգնաձորն է

Եղեգնաձորում մեկնարկել է «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը Վայոց ձորի մարզի մտավորականության և մշակութային գործիչների հետ։ Թեման՝ երկրի վիճակը և անկման հաղթահարման ուղիները:

Հանդիպմանը ներկա են Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բնակիչներ, որոնք մտահոգ են այսօր երկրի առաջ ծառացած խնդիրներով:

«Ձայն հայրենեացի» ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են մարզի տարբեր համայնքների նախկին և ներկայիս ղեկավարներ, դասախոսներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակը` ստեղծված իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ելքեր գտնելն է:

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում