Ծխախոտն ավելի կթանկանա

Ծխախոտն ավելի կթանկանա

Առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թթ-ի ռազմավարությունը»: Ռազմավարության նախագիծն այսօրվանից մինչև մարտի 6-ը ներկայացվել է հանրային քննարկման՝ իրավական ակտերի հրապարակման e-draft համակարգում: Դրանից հետո ամենայն հավանականությամբ կներկայացվի արդեն կառավարության քննարկմանն ու հաստատմանը:

Ռազմավարության ընդունմամբ ու իրագործմամբ դրա հեղինակները փորձում են ներկա և ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից` կրճատելով ծխախոտի օգտագործումը։

Այդ նպատակով ռազմավարությամբ նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում ներառել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասների մասին դասընթացներ:

Կրթական-քարոզչական բաղադրիչից բացի, նախատեսվում են նաև կոնկրետ քայլեր:

Այսպես. 2022-24 թթ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է կմշակի ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման կանոնակարգ, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողին:

Բացի այդ, մինչև 2025-ը նախատեսվում է վերանայել նաև ծխախոտային արտադրատեսակների համար ՀՀ-ում սահմանված հարկերը: Սա արդեն ոչ թե ՀՀ-ի առաջարկն է, այլ հակառակը՝ նախատեսված է Եվրասիական տնտեսական միության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններով:

Մինչև 2025թ-ը ՀՀ-ում նախատեսվում է վերացնել ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի դեպքերը, ինչպես նաև կատարել մանրամասն վերլուծություն ծխախոտի ու հատկապես ծխախոտային փոխարինիչների օգտագործման ու դրա հետևանքով ՀՀ քաղաքացիների առողջությանը հասցվող վնասի մասին, քանի որ ծխախոտային փոխարինիչների ոլորտը մեր երկրում ընդհանրապես ուսումնասիրված չէ:

Նախագծի հեղինակների համոզմամբ` ծխախոտի ու դրա փոխարինիչների բացասական հետևանքները Հայաստանում բավական ցավալի են: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանում ավելի քան 5500 մարդ (բոլոր մահերի գրեթե 20%-ը) մահանում է ծխախոտի հետ կապված հիվանդությունների պատճառով: Ընդ որում, մահացողների 52%-ը 70 տարեկանից ցածր տարիքի են:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում