Թուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհը հասել է Հաթայ քաղաքին

Թուրքիայի հարավարեւելյան Հաթայի շրջանի անտառներում արդեն մի քանի օր շարունակվող հրդեհը հասել է շրջկենտրոնին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հրդեհը, որը չպարզված պայմաններում սկսվել է օգոստոսի 5-ի գիշերը’ ժամը 02:30-ին մոտ, հրշեջներին չի հաջողվում մարել: Այն արդեն հասել է Հաթայ քաղաքին կից Ալահան գյուղին:

Շարունակվող անտառային հրդեհները Հաթայում ոչնչացրել են 700 հա-ից ավելի ծառածածկ տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում