Բաքուն եւ Սումգայիթը հայտնվել են աշխարհի ամենակեղտոտ քաղաքների ցուցակում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, նաեւ նրանից 40 կմ հեռավորության վրա Սումգայիթ քաղաքը հայտնվել են աշխարհի ամենակեղտոտ քաղաքների ցուցակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ռուսաստանյան «Topnews» պարբերականը, այդ վայրերի աղտոտվածության մակարդակը գնահատվել է բազմաթիվ պարամետրերով, բայց նրանից յուրաքանչյուրը արժանի է խիստ ուշադրության, որպես մարդկության համար տագնա պալի խնդիր:Նշվում է, որ երկար ժամանակ լինելով տարածաշրջանի նավթային կենտրոն, Բաքուն տառապում է նավթի արդյունահանման եւ բեռնափոխադրման հետեւանքով մեծ ծավալների հասնող աղտոտվածությունից:

Ադրբեջանական մյուս քաղաքում’ Կասպից ծովի ափին գտնվող Սումգայիթումէկոլոգիական հնացած նորմերի պատճառով մոտ 40 արդյունաբերական համալիրներ խիստ թունավոր են դարձրել շրջակա միջավայրը, որն առաջացրել է տեղացի բնակիչների առողջության բազմաթիվ խնդիրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում