AM | RU
USD
EUR
RUB

Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին

 

ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հակոբ Ենոքյանից։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ՄԻՊ-ին դիմել են Արա Սաղաթելյանի ձերբակալման օրը՝ ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով հակաիրավական գործընթացի վրա: ՄԻՊ-ի գրասենյակից այցելել են ՁՊՎ, տեսակցել Արա Սաղաթելյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են, ապա նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու քաղաքացի Մհեր Ավագյանն ազատ են արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի քննիչների միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Ի դեպ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել նաեւ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ Պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա տվել։

Նկատենք, որ Արա Սաղաթելյանը տարիներ շարունակ ակտիվ դերակատարություն է ունեցել Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական պատերազմում՝ միջազգային մամուլին հասու դարձնելով այդ երկրի իրականացրած պատերազմական հանցագործությունները։

2020 թվականի պատերազմի առաջին օրերից եւս գտնվել է Արցախում եւ աջակցել միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ թուրքադրբեջանական տանդեմի հարձակման մանրամասները լուսաբանելիս։ Եւ հենց այդ օրերին, երբ իշխանությունները պատրաստվում էին կապիտուլյացիայի ակտն ստորագրել, 2020 թվականի նոյեմբերի 8-ին, իշխանական քարոզիչները նրա դեմ սկսեցին սեւ քարոզչություն իրականացնել՝ զրպարտող բնույթի տեղեկություններ տարածելով։ Դրանք շատ արագ հերքվեցին, հարուցվեցին դատական գործեր, սակայն Նիկոլ Փաշինյանը խրախուսեց Արա Սաղաթելյանին զրպարտելու գործում առանձնակի ակտիվ դերակատարություն ցուցաբերած «ֆեյքերի ֆաբրիկայի» Տարոն Չախոյանին՝ նրան նշանակելով կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այդպիսով ապացուցելով, որ հենց ինքն է կանգնած Արա Սաղաթելյանի դեմ հետապնդումների հետեւում։

Ինքը Արա Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր մտասեւեռվածություն ու զգուշավորություն կա իր անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում իրեն վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար ։

Փորձագիտական համայնքն արդեն հայտարարել է, որ Արա Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ նրան դիտարկելով որպես քաղբանտարկյալ։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում այսօր Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար) «Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ...». Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք կանի Լուսինե Թովմասյանը` գարնանային կերպարում ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Պատիվ ունեմ, պարոն Նախագահ. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են. Yerkir.am ՀՀ ոստիկանությունը հերքում է Ես կարծում էի՝ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է, բայց արի ու տես, ու սխալվեցի. Միքայել Մինասյան Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ) Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան Գեներալ Արմեն Ղահրամանյանը միացավ Բանակի պահանջին. hraparak.am Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին. Mediaport ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Փաշինյանի արձագանքը Արմեն Սարգսյանի որոշմանը Ի՞նչ կլինի հետո․ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագծի վերադարձման հետևանքները․ Արա Զոհրաբյան Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան. Tert.am (տեսանյութ) Ի՞նչ կենսագրություն ու պարգևներ ունի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով. իրավապաշտպան «Մի վախեցեք սեքսուալ լինել». Սրբուկի նոր լուսանկարն ու գրառումը Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են քո հրաժարականը». Կապանի քաղաքապետ (տեսանյութ) Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան Համոզված եմ, հենց այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սատար կկանգնեն բանակին. Վազգեն Մանուկյան Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կփախնի Հայաստանից, կամ... Ժիրինովսկու կանխատեսումները Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan