AM | RU
USD
EUR
RUB

Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

 

Ռուսական կողմը պոտենցիալ մեսիջը կարող է տեսնել այն արտահայտության շրջանակներում, որը փետրվարի 23–ին, որը Ռուսաստանում հայրենիքի պաշտպանության օրն է, արել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունները գուցե պատասխանեն, թե ինչու կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։

«Այս տեսանկյունից այս արտահայտության սիմվոլիկան Ռուսաստանում կարող են տեսնել ոչ այդքան միանշանակ և բնականաբար ոչ այնքան հաճելի այն տեսանկյունից, որ այն զինատեսակը, որը Ռուսաստանը հպարտությամբ ներկայացնում է որպես իր զինանոցի կարևոր բաղադրիչը, որն ունի համապատասխան նշանակություն, դիտվում է իր ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի կողմից որպես զենք, որը չի ծառայել իր նպատակին»,– ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այդպիսի մեկնաբանություն չենք կարող բացառել։

Ըստ նրա՝ հնարավոր է, որ կարիք լինի լրացուցիչ պարզաբանման Նիկոլ Փաշինյանի այդ ասածի հետ կապված, թե արդյոք դա կոնկրետ մասնագետների խնդիր է եղել, որոնց ունակությունները, գիտելիքները չեն բավարարել օգտագործել զենքը, թե դա եղել է կոնկրետ զենքի հետ կապված խնդիր, թե այդպիսի բան ընդհանրապես չի եղել։ Նա նկատեց, որ այլ աղբյուրներից եղած տեղեկությունների համաձայն՝ զենքը օգտագործվել է, իսկ թե ինչ հաջողության են հասել, դա ավելի շատ ռազմական փորձագետների հարցն է։

Հարցին, թե արդյոք սրանով վնաս է հասցվում ռուսական հարաբերություններին, հաշվի առնելով այն արձագանքը, որը արդեն կա ռուսական մամուլում, Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ գոյություն ունեցող փոխհարաբերությունների մակարդակի մեջ այդպիսի հայտարարությունները կարող են չդիտվել որպես համագործակցությանը նպաստող և խորացնող քայլեր։ Նա նշեց, որ եթե մենք խոսում ենք հայ–ռուսական համագործակցության մասին՝ այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում, մենք նշում ենք, որ մեր զինանոցի բացարձակ մեծամասնությունը գնվում է Ռուսաստանից և այստեղ առաջանում է համապատասխան հարց, որ կա դժգոհություն որակի հետ, կամ կարող է դիտվել որպես փորձ՝ հրաժարվել այդ աղբյուրից։

Ալեքսանդր Մարգարովը նկատեց, որ մեր կողմից Ռուսաստանը դիտվում է որպես շատ կարևոր դերակատար կայունության և ինչ–որ իմաստով անվտանգության պահպանման մեջ մեր տարածաշրջանում։ «Ելնելով դրանից, որ եթե մենք նպատակ ունենք խորացնել և զարգացնել մեր հարաբերությունները ցանկալի է անել համապատասխան հայտարարություններ, որոնք բխելու են այսպիսի փոխհարաբերություններից, այլ ոչ թե հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում փոխհարաբերությունների որակը»,–ասաց նա։

Լրահոս
Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. ժուռնալիստների միություն Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը Խորհրդարանական ընդդիմությանը հետաքրքիր է մի բան՝ նիկոլական վերարտադրություն. Միքայել Մինասյան Ի վերջո, սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվանից մեկ ամիս առաջ Արման Նավասարդյանին Փաշինյանն էր հրավիրել և վերադարձավ շատ նյարդային վիճակում․ Հոխիկյան «Կանանց ոստիկանները գցել են ոտքերի տակ, մենք ենք հանել ոտքերի տակից». իրավիճակը Գյումրիում շարունակում է լարված մնալ. Galatv.am
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan