«Ճիչը» կտավի վերին անկյունում գրությունն արված է հենց Մունկի կողմից
25/02/2021 20:47
Նմանատիպ
Նորվեգիայի ազգային թանգարանի կողմից ձեռագրերի վերլուծության համար նախատեսված տեխնոլոգիայի կիրառմամբ կատարված հետազոտությունը հաստատել է, որ Էդվարդ Մունկն ինքն է իր «Ճիչը» կտավի վերին ձախ անկյունում արված գրության հեղինակը:
artguide.com-ի հաղորդմամբ, նախկինում մասնագետները տարբեր ենթադրություններ էին հայտնում այն մասին, թե ով կարող էր մատիտով նկարի վրա գրել՝ «միայն խելագարը կարող է նկարել»՝ նկարիչն ինքը կամ վանդալ-դիտողը։
Այժմ թանգարանի համադրող Մեյ Բրիթ Գյուլենգը հաստատել է. «Գրությունը, անկասկած, պատկանում է Մունկին»:
Ենթադրվում է, որ հեղինակը այս գրությունն ավելացրել է այն բանից հետո, երբ առաջին ցուցահանդեսից հետո նկարը խիստ քննադատության է ենթարկվել:
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում